Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետության գոյությունը՝ հաղորդում է Associated Press գործակալությոունը: Դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես նախկինում: «Այո, դա ճանաչում է այն փաստի, որ պետությունը գոյություն ունի»,- նշել է Վատիկանի մամուլի քարտուղարը: Իսրայելը հիասթափություն է հայտնել Վատիկանի որոշումից: